ՈՒՂԻՂ. մեկնարկեց «Մանկական Եվրատեսիլ 2019»-ը, Հայաստանը ներկայացնում է Կարինա Իգնատյանը
Լեհաստանի Գլիվիցե քաղաքում վայրկյաններ առաջ մեկնարկեց «Մանկական Եվրատեսիլ 2019»-ը: Հայաստանն այս տարի ներկայացնում է Կարինա Իգնատյանը, ով ընտրվել է «Դեպի մանկական Եվրատեսիլ» ազգային մրցույթի միջոցով:
Կարինան ներկայանում է Colours Of Your Dream երգով: Հայաստանի ներկայացուցիչը ելույթ կունենա 15-րդ համարի ներքո: Երգի բեմադրության հեղինակն Արթուր Մանուկյանն է:
Ավելի վաղ երգչուհին ներկայացրել էր եվրատեսիլյան երգի տեսահոլովակը, որի նկարահանումները կայացել են Ռուսաստանում, ռեժիսորն Անգելինա Միռոշնիչենկոն է։







