«Մանկական Եվրատեսիլ 2019»-ում հաղթեց Լեհաստանը, Հայաստանը 9-րդն է
Լեհաստանում ավարտվեց «Մանկական Եվրատեսիլ 2019» երգի միջազգային մրցույթը, որի հաղթող ճանաչվեց Լեհաստանը: Երկրորդ տեղը զբաղեցրեց Ղազախստանը, երրորդ տեղը՝ Իսպանիան: Հայաստանի ներկայացուցիչ Կարինա Իգնատյանը զբաղեցրեց 9-րդ տեղը:
Մրցույթի հաղթողն ընտրվեց հեռուստադիտողների և ազգային ժյուրիների քվեարկության 50/50 հարաբերակցությամբ:
Ժյուրիի քվեարկությամբ առաջին տեղում Ղազախստանի ներկայացուցիչ Երժան Մաքսիմն էր, որին հայ լսարանը ճանաչում է ռուսական «Ձայնը. երեխաներ» նախագծից: Երկրորդ տեղում Լեհաստանն էր, երրորդ տեղում՝ Իսպանիան: Հայաստանը ժյուրիի քվեարկությամբ 8-րդն էր:
Սակայն հեռուսադիտողների քվեարկությունը փոխեց պատկերը: Հեռուստադիտողների առավելագույն ձայները ստացավ Լեհաստանը՝ երկրորդ տարին անընդմեջ հաղթելով մրցույթում:
Այս տարի մրցույթին մասնակցեց 19 երկիր: Իսպանիան կրկին մասնակցեց մրցույթին 13 տարվա դադարից հետո, իսկ Իսրայելն ու Ադրբեջանն այս տարի հրաժարվեցին մասնակցությունից:







