Որ երկրին քանի միավոր է տվել Հայաստանի ժյուրին՝ «Մանկական Եվրատեսիլ 2019»-ին. հաղթող երկիրը մեզնից միավոր չի ստացել

22:20 • 24.11.19

Tert.am Life-ն իր ընթերցողներին հայտնել է, որ «Մանկական Եվրատեսիլ 2019»-ում երկրորդ տարին անընդմեջ հաղթեց Լեհաստանը: Այս տարի Լեհաստանը ներկայացնում էր Վիկի Գաբորը՝ Superhero երգով: Ղազախստանի ներկայացուցիչ Երժան Մաքսիմը զբաղեցրեց երկրորդ տեղը, թեև պրոֆեսիոնալ ժյուրիի քվեարկությամբ պատկերը հակառակն էր՝ Ղազախստանն առաջին տեղում էր, Լեհաստանը՝ երկրորդ: Հայաստանի ներկայացուցիչ Կարինա Իգնատյանը զբաղեցրեց 9-րդ տեղը:

Այժմ Tert.am Life-ը ներկայացնում է, թե ինչպես է քվեարկել Հայաստանի մասնագիտական ժյուրին: Այսպիսով՝ հաղթող Լեհաստանը Հայաստանից ոչ մի միավոր չի ստացել: Մասնակից երկրների ազգային ժյուրիների քվեարկությամբ առաջատար Երժան Մաքսիմը, որը ներկայացնում էր Ղազախստանը, Հայաստանի պրոֆեսիոնալ ժյուրիից ստացել է միայն 4 միավոր: Մրցույթում երրորդ տեղը զբաղեցրած Իսպանիան ևս որևէ միավոր չի ստացել Հայաստանից:

Հայաստանի ժյուրին միավորները բաշխել է հետևյալ կերպ.

Ֆրանսիա - 1

Իտալիա - 2

Հյուսիսային Մակեդոնիա - 3

Ղազախստան - 4

Ավստրալիա - 5

Բելառուս - 6

Ուկրաինա - 7

Վրաստան - 8

Ռուսաստան - 10

Նիդերլանդներ - 12

Որ երկրին քանի միավոր է տվել Հայաստանի ժյուրին՝ «Մանկական Եվրատեսիլ 2019»-ին. հաղթող երկիրը մեզնից միավոր չի ստացել