Ովքեր են եղել «Մանկական Եվրատեսիլ 2019»-ի հայաստանյան ժյուրիի անդամները
Լեհաստանի Գլիվիցե քաղաքում նոյեմբերի 25-ին կայացած «Մանկական Եվրատեսիլ 2019» երգի միջազգային մրցույթին յուրաքանչյուր երկիր ներկայացրել է ոչ միայն հեռուստադիտողների, այլև պրոֆեսիոնալ ժյուրիի քվեարկությունը:
Tert.am Life-ն իր ընթերցողներին ներկայացրել է, թե ինպես է քվեարկել Հայաստանի ազգային ժյուրին, իսկ թե ովքեր էին մեր երկրի ազգային ժյուրիի կազմում, մինչև այս պահը հրապարակային ինֆորմացիա չէր:
Tert.am Life-ի հարցմանն ի պատասխան՝ Առաջին ալիքն այսօր ներկայացրել է, թե ովքեր են ներգրավված եղել Հայաստանի ազգային ժյուրիի կազմում:
Այսպիսիով՝ այս տարի ժյուրիի հայաստանյան կազմում ընդգրկված են եղել հաղորդավար, պրոդյուսեր Մանե Գրիգորյանը, ոճաբան Արմեն Գալյանն ու երգչուհի Արև Գրիգորյանը:
Ըստ «Մանկական Եվրատեսիլ»-ի կանոնադրության՝ ազգային ժյուրիի կազմում պետք է ներգրավված լինեն նաև երեխաներ։ Մանկական ժյուրիի կազմում եղել են Անժելա Ալբերտյանն ու Անի Մնացականյանը։ Անժելան «Դեպի մանկական Եվրատեսիլի» այս տարվա մասնակիցներից է, Անին՝ «Դեպի մանկական Եվրատեսիլին» մասնակցել է նախորդ տարի:
Նշենք, որ «Մանկական Եվրատեսիլ 2019»-ին հաղթած Լեհաստանը Հայաստանի ժյուրիից ոչ մի միավոր չէր ստացել: Մասնակից երկրների ազգային ժյուրիների քվեարկությամբ առաջատար Երժան Մաքսիմը, որը ներկայացնում էր Ղազախստանը, Հայաստանի պրոֆեսիոնալ ժյուրիից ստացել էր միայն 4 միավոր: Մրցույթում երրորդ տեղը զբաղեցրած Իսպանիան ևս որևէ միավոր չէր ստացել Հայաստանի պրոֆեսիոնալ ժյուրիից:
Հայաստանի ժյուրին միավորները բաշխել է հետևյալ կերպ.
Ֆրանսիա - 1
Իտալիա - 2
Հյուսիսային Մակեդոնիա - 3
Ղազախստան - 4
Ավստրալիա - 5
Բելառուս - 6
Ուկրաինա - 7
Վրաստան - 8
Ռուսաստան - 10
Նիդերլանդներ - 12







