Ամանոր 2020. ինչ շոու ծրագիր է պատրաստել Արմենիա TV-ն Նոր տարվա գիշերվա համար

18:20 • 24.12.19

Ամանորին ընդառաջ Արմենիա TV-ում տոնական նկարահանումներ էին: Նոր տարվա գիշերը հեռուստաընկերության եթերում կլինի տոնական շոու ծրագիր, որի շրջանակում կներկայանան հայկական շոու բիզնեսի հայտնի ներկայացուցիչները:

Tert.am Life-ը ներկայացնում է տոնական եթերի ֆոտոշարքն ու մանրամասները:

Համերգային շոու ծրագիրը կազմված է ոչ միայն  երաժշտական կատարումներից, այլև հեռուստաընկերության տարբեր նախագծերի դեմքերի մասնակցությամբ հումորային մանրապատումներով:

Երաժշտական հատվածում կներկայանան Հայկոն, Անահիտ Սիմոնյանը, Սոնա Ռուբենյանը, Արամ MP3-ն,  Նունե Եսայանը, Սոֆի Մխեյանը, Կամո Սեյրանյանը, Կամիլը, Քրիստինե Պեպելյանը, Սիլվա Հակոբյանը, Զարուհի Բաբայանը, Միհրան Ծառուկյանը, Արամեն, Սրբուկը, Գայա Արզումանյանը և այլք:

Շոու ծրագիրը վարելու են Նազենի Հովհաննիսյանը, Վաչե Թովմասյանը, Արփի Գաբրիելյանը, Միհրան Ծառուկյանը, Կարեն Ասլանյանը, Դիանա Գրիգորյանը, Սուրեն Փահլևանյանը, Նաստասյա Գոլովկոն, Արտակ Վարդանյանը և Դիանա Մալենկոն:

Ամանոր 2020. ինչ շոու ծրագիր է պատրաստել Արմենիա TV-ն Նոր տարվա գիշերվա համար