Լուսանկարներ «Ֆեյք մամա»-ի վերջին սերիայից. ինչու նախագիծը երկրորդ եթերաշրջան չի ունենա

14:04 • 28.12.19

Դեկտեմբերի 31-ին Արմենիա TV-ի տոնական եթերում կլինի «Ֆեյք մամա» սիթքոմի վերջին սերիան: Tert.am Life-ը ներկայացնում է լուսանկարներ սիթքոմի վերջին սերիայից:

Մկրտիչ Արզումանյանի, Արփի Գաբրիելյանի, Միհրան Ծառուկյանի, Արթուր Հարությունյանի մասնակցությամբ հումորային նախագծն այսքանով ավարտվում է: Այն նոր եթերաշրջան  չի ունենալու:

Սա թիմի երկրորդ աշխատանքն է, որը եզրափակվում է միայն մեկ եթերաշրջանով. «Մեծից փոքր» նախագիծը ևս շարունակություն չունեցավ:

Արմենիա TV-ի PR բաժնից մեզ հայտնեցին, որ պատճառը նախագծերի կոնցեպտն է. ի սկզբանե նախատեսված էր, որ այն ունենալու է միայն մեկ եթերաշրջան: Պատմությունն արդեն հանգուցալուծվել է:

Լուսանկարներ «Ֆեյք մամա»-ի վերջին սերիայից. ինչու նախագիծը երկրորդ եթերաշրջան չի ունենա