02.02.2020-ին ծնվել է Դիանա Շատվերյանի երկրորդ երեխան. փոքրիկին հետաքրքիր անուն են տվել

14:02 • 03.02.20

Դիզայներ Դիանա Շատվերյանը երկրորդ անգամ մայրիկ է դարձել: Դիանայի և ամուսնու՝ Հայկի բալիկը լույս աշխարհ է եկել 02.02.2020-ին, որն այս տարվա կախարդական ամսաթիվն էր:

Զույգը կրկին դուստր է ունեցել: Փոքրիկի համար հետաքրքիր անուն են ընտրել՝ Լեա:

Ավելի վաղ, Tert.am Life-ին տված հարցազրույցում դիզայներն ասել էր. «Ես շատ ուրախ եմ սեռի համար, թեև ինձ համար դա բացարձակ կարևոր չէր: Կարծում եմ՝ հիմա բոլորը նախապատվությունը տալիս են առողջ երեխա ունենալուն, ոչ թե սեռին: Մենք միայն մտածում էինք, որ աղջիկս ուրախ լինի: Վիվիենը շատ գոհ է, մեծ ոգևորությամբ է սպասում մեր ընտանիքի նոր անդամին»:

Նշենք, որ զույգի ավագ դուստրը՝ Վիվիենը, 7 տարեկան է: