«Գարնան գիշերով»․ նոր երգ «Հայ Համերգ»-ի կատարմամբ

18:50 • 26.02.20

Գարնանն ընդառաջ «Հայ համերգ Project»-ը ներկայացնում է «Գարնան գիշերով» երաժշտական կատարումը: Երգի խոսքերի հեղինակը Վահան Հարությունյանն է, երաժշտությունը գրել է Էդուարդ Բաղդասարյանը:

«Հայ համերգ Project»-ը երիտասարդ երգիչ-երգչուհիների սեքստետ է, որը կատարում է տարբեր ժամանակների հիթային երգեր՝ նորովի մեկնաբանությամբ:  Երաժշտական նախագծի հեղինակներն են Արթուր Ջանիբեկյանը և Ռուբեն Ջաղինյանը:

2019-ի տարեվերջին  նրանք ներկայացան «Զարթնում է Երևանը»  համերգային ծրագրով՝ ազդարարելով իրենց մուտքը երաժշտական աշխարհ: Նոր ծրագրում հնչեցին «Երգ գինու մասին», «Օրոր շորոր» «Զարթնում է Երևանը» և այլ կատարումներ: Այդ շարքում տեղ էր գտել նաև պոպուրի՝ հայտնի և սիրված երգերից:  Հայոց բանակի օրվա առթիվ նրանց կատարմամբ հնչեց «Անել առավել, քան» նոր ստեղծված երգը:

«Հայ Համերգ Project»-ի՝ դեկտեմբերին կայացած համերգի ամբողջական տարբերակը մարտի 8-ին կլինի «Արմենիա» հեռուստաընկերության եթերում։

«Հայ համերգ Project»-ը իրենց սոցիալական էջերում աստիճանաբար հրապարակում են սիրված երգերը,  մյուս կատարումները կարող եք լսել Facebook-ի և Youtube-ի էջերում:

«Գարնան գիշերով»․ նոր երգ «Հայ Համերգ»-ի կատարմամբ