PanArmenian TV-ի Յութուբի ալիքն ունի 1 մլն բաժանորդ

13:55 • 28.08.20

PanArmenian TV-ն հայկական առաջին յութուբյան պաշտոնական ալիքն է, որն ունի 1.000.000 բաժանորդ: Այդ առթիվ` Արմենիա TV-ն տեսանյութ է պատրաստել` շնորհակալություն հայտնելով հետևորդներին։

«Այս ցուցանիշը   ամբողջ ստեղծագործական թիմի աշխատանքի արդյունքն է: Բազմաժանր հաղորդումներ, սիթքոմներ, սերիալներ. ստեղծվում է կոնտենտ ամենատարբեր նախասիրությունների, տարիքի ու սեռի մարդկանց համար, որը դիտվում է Հայաստանում և Հայաստանի սահմաններից դուրս»,-հայտնեցին հեռուստաընկերությունից։

PanArmenian TV-ի Յութուբի ալիքն ունի 1 մլն բաժանորդ