«Ահաբեկչական գործողությունները պետք է վավերագրվեն կինեմատոգրաֆում». Սարիկ Անդրեասյանն Արցախի պատերազմի մասին ֆիլմ կնկարահանի
Ռուսաստանաբնակ ռեժիսոր և պրոդյուսեր Սարիկ Անդրեսայանն Ինստագրամի իր էջի սթորի բաժնում հարցուպատասխան է կազմակերպել: Հետևորդներից մի քանիսը հարցրել են ռեժիսորին՝ պատրաստվո՞ւմ է Արցախում տեղի ունեցող դեպքերի մասին ֆիլմ նկարահանել:
«Ամենակարևորն այն է, որ պատերազմն ավարտվի: Անպայման ֆիլմ կնկարահանեմ այդ մասին: Ահաբեկչական գործողությունները պետք է վավերագրվեն կինեմատոգրաֆում, որպեսզի նրանք չկարողանան մաքրել այդ բիծն իրենց վրայից»,- գրել է նա:
Սարիկը նաև հայտնել է, որ հետևորդների խորհրդով «Ցտեսություն, Ամերիկա» ֆիլմի ներդրողներին կխնդրի կինոնկարի հասույթի մի մասն ուղարկել Արցախ:
Սարիկը սթորի բաժնում տեղադրել է նաև լուսանկար ու տեսանյութ Մոսկվայում Հայաստանի դեսպանութունից, որի դիմաց մարդիկ ծաղիկներ են խոնարհում` Ադրբեջանական ագրեսիայի արդյունքում զոհված զինվորների հիշատակին:











