«Երբ որ քամին հանդարտվի» ֆիլմով տրվեց «Ոսկե ծիրան» 17-րդ միջազգային կինոփառատոնի մեկնարկը. փառատոնը «Նվիրում Արցախին» նախագծով միացել է համազգային դրամահավաքին
Երեկ մեկնարկեց «Ոսկե ծիրան» 17-րդ միջազգային կինոփառատոնը «Նվիրում Արցախին» նախագիծի` ռեժիսոր Նորա Մարտիրոսյանի «Երբ որ քամին հանդարտվի» Արցախին նվիրված ֆիլմի պրեմիերայով, որն ընդգրված է նաև «Կաննի» կինոփառատոնում:
Մեկնարկային ֆիլմից բացի «Նվիրում Արցախին» նախագծում ընդգրկված են նաև Սիլվա Խնկանոսյանի «Վախենալու ոչինչ չկա», Գարեգին Պապոյանի «Բարի թռիչք», Մարատ Սարգսյանի «Ջրհեղեղ չի լինելու», Հակոբ Մելքոնյանի «Բլոկադա», Թամարա Ստեփանյանի «Կանանց գյուղը» և Ջիվան Ավետիսյանի «Դրախտի դարպասը» ֆիլմերը:
Կինոփառատոնն այս նախագծով միացել է «Հայաստան» համահայկական հիմնադրամին և տոմսերի վաճառքից գոյացած ողջ հասույթը փոխանցելու է հիմնադրամին:
Ֆիլմերի բոլոր ցուցադրությունները տեղի կունենան Կինոյի տանը, որտեղ կա նաև «Մենք ենք» խորագրով գրաֆիկական դիզայնով ստեղծված աշխատաքների ցուցահանդես: Աշխատանքների վաճառքի ամբողջ հասույթը ևս կփոխանցվի համահայկական հիմնադրամին:
Tert.am Life-ը ներկայացնում է միջոցառման հետաքրքիր դրվագները:


































Լուսանկարները` Էլեն Գասպարյանի







