ՀՀ-ում առկա զինատեսակները, դրանց գործածումը, ռազմական մասնագիտությունները՝ Սարգիս Բազինյանի «Եղիր պատրաստ» նախագծի նոր եթերաշրջանում
Սարգիս Բազինյանը «Եղիր պատրաստ» նախագծի նոր եթերաշրջանը ապրիլի 3-ից կլինի Արմենիա TV–ի եթերում։ Հեղինակները նախագծի յոթերորդ եթերաշրջանն ամբողջությամբ նվիրել են ռազմական գործին։
Tert.am Life–ը ներկայացնում է լուսանկարներ և մանրամասներ նախագծի նոր եթերաշրջանից։ Մեզ հետ զրույցում Սարգիսն ասաց, որ նկարահանումներն իրականացվել են ՀՀ ՊՆ և Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հետ համագործակցությամբ։
«Հանձն ենք առել ազգ-բանակ հայեցակարգի և սպայի մասնագիտության արժևորման պատասխանատու աշխատանքը»,– ասաց Սարգիսը։
Նախագիծը կկրի ուսուցողական բնույթ․ «Մեր հեռուստադիտողը եթերաշրջանի ավարտին կծանոթանա ռազմական մասնագիտություններն, ՀՀ-ում առկա զինատեսակներին, թեկուզ տեսականորեն, բայց կսովորի դրանք գործածել։ Նրան կփոխանցենք գիտելիքներ և հմտություններ էքստրեմալ իրավիճակում գործելու համար և պարզապես հետաքրքիր, դիտարժան տեսարաններ կապահովենք»։
















