Դերասանուհի Մերի Երեմյանն ամուսնացել է․ դերասանուհու ընտրած նուրբ զգեստն ու մեղրամսի վայրը

11:07 • 02.09.21

EXCLUSIVE

Դերասանուհի Մերի Երեմյանն ամուսնացել է։ Tert.am Life–ին հայտնի է դարձել, որ նա և սիրելին՝ Նարեկը, միմյանց տեր և հնազանդ լինելու երդում են տվել Էջմիածնի Սուրբ Գայանե եկեղեցում։

Օրվա համար Մերին ընտրել է ոչ ավանդական հարսանեկան հագուստ։ Նա ընտրել է նուրբ սպիտակ զգեստ, որը նաև բացվածք ունի։

Մերին հրապարակումներ է արել օրվանից, առանց նշելու, որ իր հարսանիքն էր։ Սթորի բաժնում Մերին ցույց է տվել, թե ինչպես են երկու սպիտակ մոմ վառում եկեղեցում, ինչը բնորոշ է հարս ու փեսային։

Մերին և Նարեկը տևական ժամանակ է՝ նշանված էին, սակայն դերասանուհին չէր հանրայնացնում անձնական կյանքը։

Հարսանիքից հետո զույգը մենել է մեղրամիսի, որը վայելելու համար ընտրել են Դուբայը։ Ի դեպ, Դուբայի հյուրանոցի համարում արված սթորիի ժամանակ երևացել է նաև Մերիի ամուսնական մատանին։ Մերին նաև տեսանյութ է հրապարակել եկեղեցու բակից։

 
 
 
Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Tert.am Life (@tert.am.life)