Դերասանուհիների COVID-19–ով վարակվելուց հետո «Բեկորներ» հեռուստասերիալը վերսկսել է նկարահանումները

12:10 • 03.09.21

Tert.am Life–ն իր ընթերցողներին պատմել է, որ «Շանթ» հեռուստաընկերության «Բեկորներ» հեռուստասերիալը դադարեցրել է նկարահանումները անձնակազմում COVID-19 վարակակիրներ ունենալու պատճառով։ Վարակվածների թվում էին նաև դերասանուհիներ Իննա Խոջամիրյանն ու Իրինա Այվազյանը։

Իննան Ինստագրամի իր էջում հայտնել է, որ նկարահանումները վերսկսվել են, շուտով հեռուստասերիալը րկին կցուցադրվի։

««Ուզում եմ տեղեկացնել, որ մեն վերսկսեցինք մեր նկարահանումները և շատ շուտով եթերում կլինենք»,– ասել է Իննան։

 

Դերասանուհիների COVID-19–ով վարակվելուց հետո «Բեկորներ» հեռուստասերիալը վերսկսել է նկարահանումները