«Մտածում էի՝ ինչո՞ւ անբարոյականը կարող է աբորտ անել, ես չեմ կարող երեխա ունենալ»․ Յուլյա Ֆինկն առաջին անգամ խոսում է խորթ հոր և նրա վերաբերմունքի, 10 տարի երեխա չունենալու ապրումների և պատճառի մասին

20:00 • 04.09.21

Tert.am Life-ի LIFEROOM նախագծի հյուրն այս անգամ դերասանուհի Յուլյա Ֆինկն է։ Յուլյան ազգությամբ գերմանուհի է, սակայն փոքր տարիքում հայտնվել է Հայաստանում, քանի որ մայրն ամուսնացել է հայ տղամարդու հետ։ Այն, որ ինքը հայի արյուն չունի և հայրը խորթ է դերասանուհին իմացել է միայն 13 տարեկանում։

Նա և հեռուստամեկնաբան Արտյոմ Կարապետյանը կարողացան երեխա ունենալ միայն ամուսնությունից 10 տարի անց։ Զույգի կյանքում երեխայի սպասելու շրջանը հեշտ չի եղել։ Յուլյան հիշում է, թե ինչ ծանր ապրումներ է ունեցել։ Չնայած բոլոր դժվարություններին և վեճերին՝ նա և ամուսինն իրար չեն մեղադրել այս հարցերում և չեն բաժանվել։ Մի քանի տարի զույգն առհասարակ որոշել է չգնալ բժշկի։ Թե ինչպես են վերադարձել երեխա ունենալու հարցին, Յուլյան պատմել է LIFEROOM -ում։

Դերասանուհու հետ զրուցել ենք նաև սկեսուրի  սկեսրայրի վերաբերմունքի, իրենց չճնշելու կարևորության մասին։

Թեև Յուլյան հայուհի չէ, հենց նա է հրաժարվել երեխաներին ունենալ ԱՄՆ–ում։ Ասում է՝ իրենք կմեծանան, կորոշեն որտեղ ապրել, բայց ինքը Հայաստանն է սիրում։

Հագուստը՝ @White_Store_Armenia-ի

Դիմահարդարումը` Ագա իմիջ ստուդիոյի

Վարսահարդարումը` Ագա իմիջ ստուդիոյի