«Մեծ պատմություն փոքր քաղաքում» ֆիլմի պրեմիերան ու հայտնի հյուրերը

12:02 • 16.09.21

«Մեծ պատմություն փոքր քաղաքում». 15 տարի առաջ ֆիլմն իսկական ֆուրոր արեց հայկական կինոարտադրության մեջ, տարիներ անց այն ստեղծողները որոշել են լսարանին ներկայացնել ֆիլմի թարմացված տարբերակը:

Երեկ կայացավ կատակերգության վերամշակված տարբերակի պրեմիերան, որին ներկա էին շոու բիզնեսի հայտնի դեմքերը:

Tert.am Life-ը ներկա է եղել պրեմիերային ու ներկայացնում է հետաքրքիր դրվագները:

Ռեժիսոր Գոռ Կիրակոսյանը, որն այս ֆիլմը նկարահանել է, երբ 25 տարեկան էր: «15 տարի առաջ, երբ ներկայացնում էինք ֆիլմը, Մոսկվա կինոթատրոնը քաղաքի միակ կինոթատրոնն էր: Ինձ ասացին, որ հայկական ֆիլմերը հետաքրքրություն չեն առաջացնում, 3 օրից ավելի չեն ցուցադրում, բայց խոստացան իմ ֆիլմը 4-5 օր ցուցադրել: «Մեծ պատմություն փոքր քաղաքում»-ն էկրաններին մնաց 45 օր: Այն ժամանակվա համար դա շատ բարձր ցուցանիշ էր,- հիշեց նա, ապա հավելեց: -Այն ժամանակ կրիչներն այլ էին: Ժամանակակից ստանդարտներին նայելիս միշտ ափսոսում էի, որ ֆիլմը միայն DVD տարբերակով է հասանելի: Որոշեցինք վերամշակել և ուղիղ 15 տարի անց կրկին հանձնում ենք ձեր դատին»:

Թե ինչ մեծ պատմություն է լինում փոքր քաղաքում, գրեթե, բոլորը գիտեն, բայց շատերի մոտ ֆիլմը նոստալգիկ հիշողություններ է առաջացնում՝ հիշեցնելով՝ ինչպիսին էր այն ժամանակվա ճոխությունն իրականում, ոչ թե 2021 թվականին աչքով պատկերված, ինչպես էին մարդիկ ապրում և որքան երիտասարդ էին դերասանները, որոնց մի մասն այսօր էկրաններին ներկայանում է արդեն ոչ որպես երիտասարդ սերունդ, մի մասն իր համար այլ ճանապարհ է ընտրել ու էկրաններին չէ:

Լուսանկարները՝ Շուշանիկ Անտոնյանի
 

«Մեծ պատմություն փոքր քաղաքում» ֆիլմի պրեմիերան ու հայտնի հյուրերը