Հայկական կինոյի 100-ամյակի կապակցությամբ ստեղծվել է հոբելյանական հանձնաժողով. Հայաստանում և արտերկրում կանցկացվեն միջոցառումներ

11:26 • 09.07.22

2022 թվականին հայկական կինոն նշում է 100-ամյակը: Այդ կապակցությամբ, ՀՀ վարչապետի որոշմամբ, ստեղծվել է Հայկական կինոյի հիմնադրման 100-ամյակի հոբելյանական հանձնաժողով, և հաստատվել է դրա անհատական կազմը: 
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հանձնաժողովի նախագահն է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարը: 
Համաձայն որոշման՝ եռամսյա ժամկետում կմշակվի հոբելյանական միջոցառումների ծրագիր Հայաստանում և արտերկրում իրականացնելու համար:

Հայկական կինոյի 100-ամյակի կապակցությամբ ստեղծվել է հոբելյանական հանձնաժողով. Հայաստանում և արտերկրում կանցկացվեն միջոցառումներ