«Սևազգեստ կանայք» ֆիլմի պրեմիերան անժամկետ հետաձգվում է
«Դեմք շոու» կազմակերպությունը ֆեյսբուքայն իր էջում հրապարակել է հայտարարություն՝ հայտնելով. որ «Սեւազգեստ կանայք» ֆիլմի պրեմիերան հետաձգվում է:
«Հաշվի առնելով վերջին իրադարձությունները՝ «Սևազգեստ կանայք» ֆիլմի առաջիկա օրերի ցուցադրությունները անորոշ ժամանակով հետաձգվում են:
Կինոթատրոններից նախապես գնված բոլոր օնլայն և օֆլայն տոմսերն ուժի մեջ կլինեն, կարող են օգտագործվել հետագա ցուցադրությունների համար:
Հայցում ենք Ձեր ներողամտությունը»,- գրված է հայտարարության մեջ:







