Հրապարակվել է Ջոնի Դեփի և Էմբեր Հերդի դատավարության մասին ֆիլմի թրեյլերը

15:36 • 29.09.22

Յութուբում արդեն հասանելի է  «Hot Take» գեղարվեստական ֆիլմի թրեյլերը՝ նվիրված Ջոնի Դեփի և նախկին կնոջ՝ Էմբեր Հերդի սկանդալային դատավարությանը:

Պրեմիերան տեղի կունենա սեպտեմբերի 30-ին՝ Tubi հարթակում: 

Ֆիլմում հայտնի դերասանին մարմնավորում է, ոչ այնքան հայտնի դերասան Մարկ Գապկան, իսկ Էմբեր Հերդին`Մեգան Դևիսը:

Հիշեցնենք՝ հունիսի 1-ին Ջոնի Դեփը դատարանում հաղթել է նախկին կնոջը, ով մեղավոր է ճանաչվել զրպարտության համար և պարտավորվել վճարել 15 միլիոն դոլար փոխհատուցում՝ Դեփի պատվի և  արժանապատվության ոտնահարման դիմաց:

Հրապարակվել է Ջոնի Դեփի և Էմբեր Հերդի դատավարության մասին ֆիլմի թրեյլերը