«Մեր աղջկա անունն արդեն որոշել ենք՝ ամուսինս իմ սիրելի հայկական անուններից մեկն է առաջարկել». Հասմիկ Խոջյանը՝ առաջնեկի մասին
Դերասանուհի Հասմիկ Խոջյանը մեկ ամիս առաջ ինստագրամյան իր էջում հոլովակ հրապարակելով հայտնել է, որ սպասում է առաջնեկին: Tert.am Life-ի հետ զրույցում դերասանուհին պատմել է այս շրջանի մասին:
Հասմիկը յուրօրինակ կերպով է նաև հայտնել ամուսնուն, որ նրանք երեխա են սպասում:
«Քանի որ մեր բալիկը սպաված էր, ես այդ լուրը հենց այնպես ասել չէի կարող, պետք էր պահը անմոռանալի դարձնել և գրեթե մեկ շաբաթ ոչ ոքի չեմ ասել՝ տարբերակներ էի մտածում և վերջապես հենց այդ տարբերակով հայտնեցի լուրը»,- ասաց Հասմիկ Խոջյանը:

Պատմելով երեխայի սեռի մասին դերասանուհին շեշտեց, որ երազում էր աղջիկ ունենալու մասին:
«Բոլորն ասում էին, որ տղա եմ ունենալու՝ կառուցվածքից, վարքից և այլ նշաններից ելնելով, բայց բնականաբար բոլորս գիտենք, որ անկախ սեռից հղիությունները տարբեր են լինում և ոչ մի կերպ պայմանավորված չէ աղջիկ կամ տղա ունենալու հետ: Ես երազում էի աղջիկ ունենալու մասին , իսկ երազանքներն իրականանում են: Երեխայի սեռն իմացանք Դուբայում նավով կրուիզի ժամանակ, բայց ես հաջորդ օրը հատուկ վիդեո նկարեցի իմ լսարանի համար»,- նշեց նա:

Դերասանուհին նաև հայտնեց, որ առաջնեկի անունն արդեն որոշված է:
«Մեր աղջկա անունն արդեն որոշել ենք՝ ամուսինս իմ սիրելի հայկական անուններից մեկն առաջարկեց, ես էլ մեծ սիրով համաձայնեցի,- ասաց նա և հավելեց, որ ամեն անգամ երեխայի համար գնումներ է կատարում: -Ամեն անգամ գնումների գնալիս պարտադիր մի քանի բաներ գնում ենք բալիկի համար և շուտով ամեն ինչ պատրաստ կլինի: Ես սիրում եմ ամեն ինչը նախապես պատրաստել և չթողնել վերջին պահին»:
View this post on Instagram







