«Իշխանություն» ֆիլմը յութուբում անցել է 1 մլն դիտումները

13:35 • 21.12.22

Ռեժիսոր Մհեր Մկրտչյանը Ինստագրամի իր էջում հրապարակում է արել`անդրադառնալով «Իշխանություն» ֆիլմի դիտումներին, որոնք հատել են 1մլն դիտումները: 

Նշենք նաև, որ Մհեր Մկրտչյանը մեկ տարի առաջ Ֆեյսբուքի իր էջում հրապարակում է արել` անդրադառնալով «Իշխանություն» ֆիլմի և իր կնոջ` դերասանուհի Անի Ղազարյանի գրանցած հաջողությանը եվրոպական փառատոնի ժամանակ։
«Իհարկե սա մեծ կինոփառատոն չէ, այլ եվրոպական դիստրիբուցիոն ընկերությունների մրցույթ, ինչը կարող է հնարավորություն տալ վաճառել ֆիլմը:
«Իշխանություն»-ը ճանաչվեց «Լավագույն դրամա», իսկ Անի Ղազարյանը բոլոր ժանրերի մեջ` «Լավագույն դերասանուհի»,- գրել է նա, ապա կատակել, - Ինչպես հասկանում եք` նախաճաշի մասին խոսք գնալ չի կարող: Այսօր ես ամենասոված հայ ռեժիսորն եմ»:

 

«Իշխանություն» ֆիլմը յութուբում անցել է 1 մլն դիտումները