«Մաժոր» հեռուստասերիալից հեռացրել են Վերա Բրեժնևայի մասնակցությամբ տեսարանները
Ռուսական ТВ-3 հեռուստաալիքy «Մաժոր» հեռուստասերիալից հեռացրել է այն տեսարանները, որտեղ նկարահանվել է ուկրաինացի երգչուհի Վերա Բրեժնևան։ Այս մասին, գրում է gazeta.ru-ն: Ռուս լրագրող Քսենյա Սոբչակը պարզաբանել է, որ երկրորդ եթերաշրջանում Բրեժնևան հայտնվել է սերիալի տասներորդ դրվագում, սակայն երգչուհու մասնակցությամբ տեսարաններ հեռուստաալիքով չեն ցուցադրվել։
Միևնույն ժամանակ, սթրիմինգային հարթակներում, այդ թվում՝ Կինոպոյսկում, Բրեժնևը ներկա է կադրերում։







