Գոհար Ավետիսյանը դիմել է վիրահատության՝ փոքրացնելով կուրծքը

11:28 • 09.03.23

Ռուսաստանաբնակ հայ դիմահարդար Գոհար Ավետիսյանն ինստագրամյան իր էջում տեղեկացրել է, որ պատրաստվում է կատարել արտաքին փոփոխություններ՝ դիմելով վիրահատական միջամտությունների:

Երեկ դիմահարդարը մանրամասնել է, որ վիրահատությունն արդեն կատարված է, նա արդեն տանն է և պատմել է՝ ինչ վիրահատության մասին է խոսքը:

«Ես դիմել եմ վիրահատության, որով փոքրացրել եմ կուրծքս: Ամեն բան լավ է, իսկ ես արդեն տանն եմ, կարևորը՝ շուտ վերականգնվեմ»,- գրել է նա: 

 

Գոհար Ավետիսյանը դիմել է վիրահատության՝ փոքրացնելով կուրծքը