«Այս անգամ ընդհանուր անզգայացումն ավելի ծանր եմ տարել». Գոհար Ավետիսյանը՝ կրծքերի փոքրացման վիրահատության և հետվիրահատական շրջանի մասին

17:23 • 15.03.23

Ինչպես հայտնել էինք օրեր առաջ ռուսաստանաբնակ հայ դիմահարդար Գոհար Ավետիսյանը դիմել էր պլսատիկ միջամտության՝ փոքրացնելով կուրծքը: Այսօր նա մանրամասնել է, որ ընդհանուր անզգայացումն ու հետվիրահատական շրջանը ծանր է եղել:

«Ամեն բան նորմալ է, բայց այս անգգամ հետվիրահատական շրջանը բարդ էր, անգամ չէի կարողանում ինձ ստիպել և վերցնել հեռախոսս, քանի որ ընդհանուր անզգայացումից բարդ եմ դուրս եկել: Վիրահատությունից անցել է արդեն մեկ շաբաթ, բայց պետք է շարունակեմ կրել համապատասխան ներքնազգեստ»,- գրել է նա: 

«Այս անգամ ընդհանուր անզգայացումն ավելի ծանր եմ տարել». Գոհար Ավետիսյանը՝ կրծքերի փոքրացման վիրահատության և հետվիրահատական շրջանի մասին