Նիք Ջոնասը՝ շաքարային դիաբետի դեմ պայքարի մասին
Jonas Brothers խմբի 30-ամյա երգիչ Նիք Ջոնասը SXSW կոնֆերանսի ժամանակ ելույթ է ունեցել որպես բանախոս՝ քննարկելով դիաբետի դեմ պայքարը և խոսել իր փորձի մասին: Այս մասին հայտնում է Just Jared-ը։
«Հետաքրքիր ճամփորդություն էր ոչ միայն ինձ համար, այլև իմ ողջ ընտանիքի ու շրջապատի համար: Բայց ես կարծում եմ, որ այն բանից հետո, երբ դուրս եկա այդ իրավիճակից ու սկսեցի կարգավորել իմ գլյուկոզայի մակարդակը, ցանկացա առաջնահերթություն դարձնել այս հիվանդության մասին իրազեկվածության բարձրացումը երիտասարդների շրջանում», - կիսվել է կատարողը:








