Երգչուհի Մաքսիմը չեղարկել է համերգը, իսկ այժմ գտնվում է բժիշկների վերահսկողության տակ

11:14 • 20.03.23

Ռուս երգչուհի Մաքսիմը Սոչիում իր համերգի ժամանակ բեմից նետել է բարձրախոսը եւ դադարեցրել ելույթը` վատ ինքնազգացողության պատճառով: Super.ruի տեղեկություններով՝ ՝ նա հազիվ էր արտաբերում երգի բառերը, հազիվ էր կանգնում ոտքի վրա, իսկ հինգերորդ երգից հետո շտապ հեռացավ բեմից ու ժամկետից շուտ ավարտեց ելույթը։
Երգչուհու մենեջերը հաստատել է տեղեկությունները՝ հայտնելով, որ այժմ երգչուհին գտնվում է բժիշկների վերահսկողության տակ: 

«Նա մինչև վերջին պահը չէր ցանկանում չեղարկել համերգը, քանի որ իր գործն է մարդկանց լավ տրամադրություն հաղորդելը, և նա սիրում է իր աշխատանքը»,- նշել է մենեջերը: 

 

Երգչուհի Մաքսիմը չեղարկել է համերգը, իսկ այժմ գտնվում է բժիշկների վերահսկողության տակ