«Կիսով չափ քաղաքականություն, կիսով չափ հասարակական և անձնական թեմաներ». Նարեկ Մարգարյանը և Սերգեյ Սարգսյանը՝ «Լույս մուլտիտիեզերքի վերջում» ներկայացման մասին

18:24 • 21.03.23

Նոր Stand Up ծրագիր ArmComedy-ի Սերգեյ Սարգսյանի և Նարեկ Մարգարյանի կատարմամբ։ Քաղաքական հումոր, ոչ եթերային խոստովանություններ, անձնական և սոցիալական թեմաներ, ինչպես նաև մուլտիտեզերքի համապարփակ վերլուծություն։ Tert.am Life-ը զրուցել է նրանց հետ և ներկայացնում է Stand Up-ի մանրամասները: 

Նրանք նշում են, որ ներկայացման ընթացքում փորձելու են գլուխ հանել քաղաքականությունից, սոցիալական սուր հարցերից և մի շարք այլ՝ հասարակությանը հուզող թեմաներից: Նրանք պատմեցին «Լույս մուլտիտիեզերքի վերջում» խորագրի մասին:

«Հաճախ, երբ արտառոց հերթական բանն է կատարվում, չենք հավատում, որ այն մեզ հետ է կատարվելու տպավորություն է, որ ոչ թե մեր հին ու բարի Հայաստանում ենք ապրում, այլ մուլտիտիեզերքի մեկ այլ Հայաստանում։ Այ հենց այս ֆենոմենն էլ ենք սթենդափի ընթացքում քննարկում, բայց նաև շատ բոլորիս շատ ծանոթ թեմաներ»,- ասաց Նարեկն, իսկ Սերգեյը հավելեց. «Մուլտիտիեզերքը ակտուլ է այսօրվա կինոաշխարհում և շատ նմանություններ ունի մեր իրականության հետ։ Հասարակության ամեն կտոր շփվում է սեփական տիեզերքի հետ և վստահ է՝ բոլորն իր նման են։ Այս տարօրինակության մասին է վերնագիրը»:

Սերգեյը նաև ընդգծեց պաստառի հետաքրքրությունը, իսկ Նարեկը հավելեց, որ նման բան Հայաստանում արվել է առաջին անգամ: 

«Պաստառը ստեղծեց արհեստական ինտելեկտը։ Ավելի շուտ մեր նկարները ստեղեց ԱԻ-ն, իսկ մեր դիզայները այն տեղադրեց տիեզերքում»,- ասաց Սերգեյ Սարգսյանը: 

Խոսելով ներկայացման թեմաների մասին՝ նրանք նշեցին, որ բացի քաղաքական հումորից շոշափվելու են նաև մի շարք այլ թեմաներ: 

«Կիսով չափ քաղաքականություն, կիսով չափ հասարակական և անձնական թեմաներ։ Պարզապես ամփոփում ենք մեր տեսածն ու վերապրածը վերջին մեկ տարում»,- ասաց Սերգեյը, իսկ Նարեկը նկատեց. «Քաղաքականն անշուշտ կա, և՛մենք, և՛ հանդիսատեսը դրան միշտ սպասում ենք, բայց սթենդափում առանցքային թեման անձնականն է։ Մերկանալու ենք հանդիսատեսի առաջ, բայց ոչ այն իմաստով, որ հասկացաք»: 

Նրանք նաև պատմեցին՝ ինչու՞ հանդիսատեսը պետք է գնա իրենց ներկայացմանը:
«Բոլորովին այլ թեմաներ ենք բաձրացնում, մեզ բնորոշ լեզվով։ Հումորում բոլորի ձեռագիրը ու լեզուն տարբեր են, ճաշակի հարց է»,- ասաց Նարեկը, իսկ Սերգեյը հավելեց. «Մեզ մոտ երևի արժի գալ, եթե մեր հին հետևորդն եք և կապ եք զգում մեր մատուցման ոճի հետ»:

 

Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում ապրիլի 1-ին, ժամը՝ 19:30-ին կնկարահանվի ArmComedy-ի հերթական թողարկումներից մեկը հենց հանդիսատեսի մասնակցությամբ:
«Ապրիլի մեկը ուզում էինք ինքներս, բայց այն որ այդ օրը ազատ դահլիճ կար զուտ պատահականություն է»,- ասաց Սերգեյը, իսկ Նարեկը հավելեց. «Մի քանի հոգի անհագնստացած հարցրեց, իսկ կարողա՞ չգաք։ Մենք հաստատ գալու ենք, իսկ դուք տմսերը կարող եք ձեռք https://ticketon.am/en/events/armcomedy»:

Հեղինակ՝ Թերեզա Հովհաննիսյան 

«Կիսով չափ քաղաքականություն, կիսով չափ հասարակական և անձնական թեմաներ». Նարեկ Մարգարյանը և Սերգեյ Սարգսյանը՝ «Լույս մուլտիտիեզերքի վերջում» ներկայացման մասին