«Անպատասխան սիրո մասին պատմություն». Ռոզա Լինը՝ նոր և հայկական էլեմենտներով երգի մասին

13:56 • 01.04.23

Երիտասարդ երգչուհի Ռոզա Լինը նոր տեսահոլովակ է ներկայացրել «Never Be Mine» երգի հիման վրա։ Երգչուհու նոր աշխատանքը թողարկվել է Columbia Records լեյբլի ներքո, որի հետ Ռոզա Լինն այս փուլում համագործակցում է:

«Never Be Mine» երգի պրոդյուսերն է Փիթեր Ուիլյամսը, իսկ ռեժիսորը՝ Հանա Բոնը։ Այս անգամ ևս Ռոզան երգում է կորցրած սիրո մասին, որն այլևս իրենը չի լինի։

Ինստագրամյան իր էջում երգչուհին խոսել է հույզերի մասին՝ հրապարակելով լուսանկար, որին կից գրել է.«Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ գործընկերներին: Սա պատմություն է անպատասխան սիրո մասին, հիշողությունների մասին և մի բանի մասին, որին միշտ կփափագես և երբեք չես ստանա: Սա «SNAP»-ով իմ սկսած պատմվածքի շարունակությունն է»,- գրել է երգչուհին: 

«Անպատասխան սիրո մասին պատմություն». Ռոզա Լինը՝ նոր և հայկական էլեմենտներով երգի մասին