Սիրո պատմություն, հյուրանոցային կրքեր և պայքար աշխատանքի համար. Մարիամ Ալեքսանյանը, Հակոբ Տեր-Վարդանյանի, Միկա Ղափլանյանը և այլք՝ Իննայի և Գոշի նոր նախագծում
EXCLUSIVE
Գոշ Հակոբյանը և Իննա Խոջամիրյանն ապրիլի 10-ին Ա-թիվի հեռուստաընկերության եթերում լսարանի դատին են հանձնելու նոր՝ 10 մասից բաղկացած նախագիծը՝ «Hotel Grand»-ը, որի սցենարի հեղինակն է Անի Մաղաքյանը: Tert.am Life-ը ներկա է եղել հեռուստասերիալի նկարահանումներին և ներկայացնում է նախագծի առաջին մանրամասներն ու BACKSTAGE լուսանկարները:
Հեռուստասերիալի զարգացումները սկսվում են, երբ զույգին՝ ընկերուհուն և ընկերոջն առաջարկում են նույն գլխավոր մենեջերի հաստիքն ու սկսվում է մրցակցությունը, որն էլ համեմված է մի շարք տեսարաններով և սցենարային լուծումներով:
Իննա Խոջամիրյանը, որը լսարանին հայտնի է, որպես մի շարք հեռուստասերիալներում գլխավոր հերոսուհուն մարմնավորած դերասանուհի, այս նախագծի գլխավոր պրոդյուսերն է և շեշտում է, որ գործընկերների հետ հարաբերություններն ու փոխլրացման ընթացքը թեթևացրել են գործը, իսկ նախագիծ իրականացնելու առաջարկը ստացել են հեռուստաընկերության տնօրենից՝ Ելենա Արշակյանից:
«Աշխատանքային միջավայրում ես ու Գոշն ունենք շատ տարբեր մոտեցումներ, որը մեր պարագայում երբեմն բերում է բախումների, բայց մեծամասամբ աշխատանքը բալանսավորված է: Այս նախագծում ես ապահովվում եմ տեխնիկական բաղադրիչը, որոշակի հաշվարկներ, երբեմն սցենարային լուծումներ, բայց կարևոր է, որ պրոդյուսերական աշխատանքն ու մեր տանդեմն ինձ դուր է գալիս»,- ասաց Իննա Խոջամիրյանը:
%20(1).jpg?1681115117507)
Ողջ գործողությունները զարգանում են հյուրանոցային տարածքում և գրեթե բոլոր նկարահանումներն օրեր շարունակ իրականացվել են հյուրանոցի տարածքում: Հումորային տեսարաններ, սիրային պատմության զարգացում և սիրված դերասաններ մի նախագծում:
Իննան մանրամասնում է, որ դերասանական անձնակազմի ընտրությունը ևս վստահվել էր իրեն և սցենարային աշխատանքների ժամանակ նա ուներ որոշակի պատկերացումներ դերասանական անձնակազմի մասին:
«Հիմա, երբ նայում եմ ընդհանուր անձնակազմին վստահաբար կարող եմ ասել՝ բոլորն իրենց տեղում են: Ես համոզված եմ, որ այս ընտրությունն արդարացված է և դերասաններ են, որոնք նույնչափ սրտացավ են, որքան մենք: Դերասանական ողջ անձնակազմն ամենայն լրջությամբ է մոտենում նախագծին, իսկ դա ինձ համար իսկապես կարևոր է:Սցենարիստի՝ Անի Մաղաքյանի մոտեցումը ևս ոգևորիչ է, քանի որ այս նախագիծն այս շրջանի ֆավորիտներից է»,- մանրամասնեց Իննա Խոջամիրյանը:
.jpg?1681115132939)
Գլխավոր հերոսուհու կերպարում է դերասանուհի Մարիամ Ալեքսանյանը, որը մարմնավորում է նպատակասլաց, աշխատասեր և կյանքով լի մի աղջկա Աննա անունով:
«Կերպարս ունի նպատակ և իր առաջ դրված փորձությունները ջնջելով՝ գնում է դեպի իր նպատակն ու չի պատրաստվում կանգ առնել: Նկարահանման հրապարակում մենք բոլորս ամեն բան անում ենք, որ նախագիծը սիրվի: Ես իսկապես սիրել եմ նախագիծն ու անգամ առավոտյան 5-ին, 6-ին արթնանալ ինձ համար որևէ խոչնդոտ չի ստեղծել: Իսկապես կարոտել էի նաև մի փոքր դրամատիկ կերպարների, քանի որ այստեղ կարողանում ես քեզ բացահայտել, շատ գույներ տալ կերպարին, իսկ այս նախագծում ամեն բան հենց այդպես է»,- ասաց Մարիամ Ալեքսանյանը:
_1.jpg?1681130311171)
Ի տարբերություն դերասանուհու նախագծի գլխավոր դերասան Հակոբ Տեր-Վարդանյանին հեռուստադիտողը նախկինում տեսել է երկարաժամկետ և մելոդրամա ժանրի հեռուստասերիալներում, բայց այս պարագայում դերասանը ներկայանալու է լիովին այլ կերպարով, որի անունն է Լևոն:
«Ես ունեցել եմ մտավախություններ, քանի որ առաջին փորձն է մարմնավորել այլ կերպար, որը չունի ընդգծված խիստ բնավորության գծեր, բայց հետաքրքիր է, որ այստեղ ես շատ աշխատանք ունեմ և պրոդյուսերի հետ շատ ենք զրուցում կերպարի մասին: Ընդհանուր աշխատանքն ունի բարդ կողմեր, բայց դրանով էլ ամեն բան հետաքրքիր է: Գլխավոր խաղընկերներիցս Մարիամի հետ առաջին անգամ եմ աշխատում, բայց ուզում եմ նշել, որ իր թեթև բնավորությամբ նա ինձ շատ է օգնում ու իր էներգիան վարակիչ է»,- նշեց Հակոբ Տեր-Վարդանյանը:
%20(1).jpg?1681115215818)
Նախագծի գլխավոր հերոսներից է նաև Միկա Ղափլանյանը, որը մարմնավորում է Ադամին, որն էլ իր հերթին հանդիսանում է հյուրանոցի մենեջերը, իսկ մեզ հետ զրույցում նշեց, որ իր մարմնավորած կերպարը շատ է տարբերվում իրական Միկայից, քանի որ ընկերական միջավայրում նա շատ ջերմ է, հումորով և ունի կյանքի այլ առաջնահերթություններ:
«Ադամի կերպարը չենք կարող դրական անվանել, քանի որ «առնետային» բնավորության գծեր կան, ինքնասիրահարված է և փորձում է ամեն բան անել, որ վախենան իրենից: Հետաքրքիր է, որ բացասական երանգներ ունեցող կերպարը հետաքրքիր է մարմնավորել, բայց այս կերպարը համ ու հոտ է տալիս նախագծին»,- նշեց Միկա Ղափլանյանը:
.jpg?1681115246933)
Հյուրանոցի դռնապանին մարմնավորում է Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Դավիթ Հակոբյանը, որը մեզ հետ զրույցում նշեց՝ սցենարն ու կերպարը խոսում են իր սրտի հետ:
«Ինձ պատմեցին կերպարի մասին, որն ընդհանուր ունի կյանքի տխուր դրվագներ, քանի որ հեռու է ապրում ընտանիքից՝ չցանկանալով լքել հայրենիքը, բայց չի էլ կարողանում առանց աշխատանքի ապրել և փորձում է բոլորին օգնել: Ես սիրում եմ երբեմն-երբեմն ներգրավվել նմանօրինակ նախագծերում, հատկապես, երբ նրանք ինձ գրավում են: Այսօրվա երիտասարդների հետ ևս հաճույքով եմ աշխատում»,- նշեց Դավիթ Հակոբյանը:
Նախագծի նկարահանումներն ավարտված են և օրեր անց այն կլինի եթերում: Ներգրավված են եղել նաև դերասաններ, որոնք ես կազմում են հյուրանոցային կյանքի մասին: Նշենք նաև, որ պրոդյուսերական անձնակազմն այս փուլում չի բացառում նաև 2-րդ եթերաշրջանի առկայություն:
%20(1).jpg?1681115258603)
.jpg?1681115272003)
.jpg?1681115281547)
.jpg?1681115299595)
.jpg?1681115308106)
.jpg?1681115315202)
%20(2).jpg?1681115325898)
.jpg?1681115333259)
%20(1).jpg?1681115343027)
.jpg?1681115361763)
%20(1)_1.jpg?1681130390282)
%20(1).jpg?1681115385628)
%20(1).jpg?1681115393707)
%20(1).jpg?1681115404531)
%20(1).jpg?1681115433747)
.jpg?1681115449843)
Հեղինակ՝ Թերեզա Հովհաննիսյան







