«Ես հասկացա, որ աշխատանքով զբաղվելը գոյատևելու միակ տարբերակն է». Վահե Խաչատրյանը՝ հումորով զբաղվելու և նոր նախագծերի մասին
Talk Time-ի շրջանակում դերասան, հումորիստ և սցենարիստ Վահե Խաչատրյանը պատմել է այս շրջանի զբաղվածության մասին, իսկ նա տևական դադարից հետո վերադառնում է սերիալային ֆորմատ՝ նկարահանվելով «Վարչապետ 2050» նախագծում:
«Ես մարմնավորում եմ թիկնապահի՝ կոտրելով կարծրատիպեր և այլ կերպար, գույներ ենք տվել նրան: Արմեն Պետրոսյանի նախագծում նախկինում ևս նկարահանվել եմ, բայց այս կերպարն ունի բնավորության գծեր, պատմություն և այլն»,- ասաց Վահե Խաչատրյանը:
Նա նաև ընդգծեց, որ սիրելիի՝ Արմինե Ճաղարյանի կորստից հետո գոյատևման միակ միջոցն աշխատանքն էր:
«Ես հասկացա, որ պետք է աշխատեմ, որ կարողանամ գոյատևեմ, լինեմ ծնողներիս կողքին, բայց շատերը սկսեցին քննադատել և բացասական վերաբերմունք ցույց տալ»,- ասաց Վահե Խաչատրյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:







