Վերկա Սերդյուչկան, Թինա Կարոլը, Ջամալան և այլք՝ «Եվրատեսիլ 2023»-ի եզրափակիչ համերգի հատուկ հյուրեր

16:24 • 17.04.23

«Եվրատեսիլ»-ի պաշտոնական կայքը հայտնել է՝ որ երգիչներն են լինելու մրցույթի եզրափակիչ համերգի հատուկ հյուրերը։ Նրանց շարքում մրցույթի տարբեր տարիներից հայտնի արտիստներ են։

Համերգը կբացի նախորդ տարվա հաղթողը՝ Ուկրաինան ներկայացրած Kalush Orchestra-ն։ Եզրափակիչ անցած 26 երկրների դրոշների ելույթի ժամանակ հանդես կգան մրցույթում Ուկրաինայի տարբեր տարիների ներկայացուցիչները՝ Ջամալան, Թինա Քերոլը և Վերկա Սերդյուչկան։

Մրցույթի կիսաեզրափակիչ փուլերը տեղի են ունենալու մայիսի 9-ին և 11-ին, եզրափակիչը՝ 13-ին։ Հայաստանի ներկայացուցիչ Բրյունետն իր Future Lover երգը ներկայացնելու է երկրրդ կիսաեզրափակչի ժամանակ՝ 2-րդ համարի ներքո։

 

 

 
 
 
View this post on Instagram

A post shared by Eurovision Song Contest (@eurovision)

Վերկա Սերդյուչկան, Թինա Կարոլը, Ջամալան և այլք՝ «Եվրատեսիլ 2023»-ի եզրափակիչ համերգի հատուկ հյուրեր