Զեփյուռ Բրուտյանն առաջին անգամ կիսվել է իր և Պավել Պրիլուչնիի ԶԱԳՍ-ի արարողության կադրերով

11:45 • 15.05.23

Ռուսաստանաբնակ հայ դերասանուհի Զեփյուռ Բրուտյանն առաջին անգամ ցույց է տվել կադրեր իր և Պավել Պրիլուչնիի ԶԱԳՍ-ի գաղտնի արարողությունից։

Անցած ուրբաթ օրը՝ մայիսի 12-ին, դերասան-ամուսիններ Պավել Պրիլուչնին և Զեփյուռ Բրուտյանը նշել են իրենց քաղաքացիական ամուսնության առաջին տարեդարձը։ Ուղիղ մեկ տարի առաջ դերասանները պաշտոնապես օրինականացրել են իրենց հարաբերությունները։

Նշենք, որ ռուս դերասան Պավել Պրիլուչնին երրորդ անգամ հայր է դարձել. ապրիլի 28-ին լույս աշխարհ է եկել նրա և դերասանուհի Զեփյուռ Բրուտյանի որդին։ 

Դերասանուհու համար սա առաջին երեխան է։ Բրուտյանը մայրանալու ուրախալի լուրը հայտնել է ինստագրամյան իր էջում։ Մայիսի 2-ին նա տեսանյութ է հրապարակել հիվանդանոցից։ «04/28/2023», - գրված է հրապարակմանը կից։
Կադրերում երևում են Պրիլուչնին և դերասանուհի Ագաթա Մուցենիեձե հետ նախորդ ամուսնությունից նրա երեխաներին։

 

 
 
 
View this post on Instagram

A post shared by Tert.am Life (@tert.am.life)

Զեփյուռ Բրուտյանն առաջին անգամ կիսվել է իր և Պավել Պրիլուչնիի ԶԱԳՍ-ի արարողության կադրերով