Վանեսա Պարադիի ու Ջոնի Դեփի դուստրը՝ Լիլի-Ռոզ Դեփը իր առաջին մեծ դերով «The Idol» սերիալում

15:55 • 07.06.23

Կայացել է HBO-յի նոր սերիալի՝ The Idol-ի պրեմիերան: 90-ականների ամենաքննարկվող և սկանդալային նախկին զույգի՝ Վանեսա Պարադիի ու Ջոնի Դեփի դուստրը՝ Լիլի-Ռոզ Դեփը մարմնավորում է գլխավոր հերոսուհուն, իսկ նրա խաղընկերն է The Weekend-ը: Հեռուստասերիալը պատմում է փոփ աստղ Ժակլինի բարդ հարաբերությունների մասին Թեդրոսի հետ: Առաջին երկու սերիաների պրեմիերան կայացավ 2023 թվականի մայիսի 22-ին Կաննի 76-րդ կինոփառատոնում, որտեղ քննադատները նշում էին, որ գերակշռում է սեռական բովանդակությունը: 2023 թվականի հունիսի 4-ին շոուն սկսեց հեռարձակվել HBO հեռուստաալիքով։  

Վանեսա Պարադիի ու Ջոնի Դեփի դուստրը՝ Լիլի-Ռոզ Դեփը իր առաջին մեծ դերով «The Idol» սերիալում