Իննա Խոջամիրյանը, Լիանա Վանոյանը, Զիրոյանը և մյուսները Gen.To՝ եզակի, նորարար և չեմպիոնական շոուին (լուսանկարներ)

16:35 • 09.06.23

Դվին «Seven Visions» հյուրանոցի «One and Only» թատրոնում կայացավ իր տեսակի մեջ
յուրահատուկ Gen.To շոու-միջոցառումը, որին ներկա էին մի շարք հայտնիներ։
Tert.am Life-ը ներկա է եղել միջոցառմանը ու զրուցել սիրված հանրային դեմքերի հետ։

Իր տեսակով նոր սերնդի Gen.To միջոցառումը ներկայացրեց անցյալի հաջողություններն և նախանշեց
նոր սկիզբը: Շոու-ներկայացման ընթացքում գործի դրվեցին ձայնային, լուսային և հոլոգրաֆիկ
տեխնոլոգիաներ։ Նման արդյունք ստանալու համար պրոեկտի շուրջ միավորվել էին լավագույն
մասնագետները։ «Millenium 5 production»-ը, սերտ համագործակցելով Տոտոյի 3D մասնագետների
թիմի հետ, կարողացել էին ստանալ եզակի հոլոգրաֆիկ շոու։


Դերասանուհի Իննա Խոջամիրյանը հրավիրյալների շարքում էր. մեզ հետ զրույցում դերասանուհին
պատմեց միջոցառումից ստացած տպավորությունների մասին:
«Սա առաջին անգամը չէ, որ մասնակցում եմ TotoGaming-ի կազմակերպած միջոցառմանը, որն ուղղված է մարզիկներին քաջալերելուն և սպորտի զարգացմանն ու խթանմանը Հայաստանում: Ես տեսել եմ այն սպորտսմենների հուզմունքն ու արցունքները, որոնք մրցանակներ ու խրախուսանքներ են ստացել ընկերությունից, այդ ամենն, իսկապես, շատ կարևոր է: Իսկ ինչ վերաբերում է միջոցառմանն, ապա այն, իրոք, իր տեսակի մեջ եզակի էր: Ինձ իհարկե, որպես հնի և նորի միջանկյալ սերունդ, հոլոգրաֆիկ ու նորագույն տեխնոլոգիաները տեղ-տեղ վախեցնում են, բայց միևնույն ժամանակ չեն կարող հիացմունք չառաջացնել: Հավատացած եմ՝ սա շատ կարևոր հիմնաքար լինելով` միևնույն ժամանակ ընդամենը սկիզբն է: Սպասում եմ էլ ավելի մեծ ու գեղեցիկ «տիեզերական» փոփոխությունների»,- ասաց դերասանուհի Իննա Խոջամիրյանը:


Միջոցառմանը նաև ներկա էր ինֆլյուենսեր և դերասանուհի Լիանա Վանոյանը, որը ևս կարծում է, որ
նման միջոցառումները մարզիկների կյանքում կարևոր նշանակություն ունեն:
«Կան որոշակի կարծրատիպեր այս ամենի շուրջ և պետք է հասկանալ՝ ինչ է նշանակում ՏոտոԳեյմինգ, քանի որ վերջին շրջանում ընկերությունն ունի հրաշալի ծրագրեր՝ օգնելով և սատարելով սպորտսմեններին: Մենք մասնակցել ենք միջոցառման, որտեղ պարգևատրում էին մարզիկների, իսկ դա ոգևորում է, քանի որ լինելով մեծ ընկերություն Տոտոն իր ուշադրության շրջանակում է պահում նաև նմանատիպ հարցեր: Ռեբրենդինգը նոր թարմություն է, նոր շունչ և ուրախ եմ, որ ընկերներսնորարարական մոտիվներով, ճաշակով և ժամանակակից միջոցառում են կազմակերպել ու նաև հրավիրել են ինձ»,- նշեց Լիանա Վանոյանը:

 

Մեր ուշադրությունից չվրիպեց նաև միջոցառմանը ներկա դերասան Զիրոյանը, որն անկեղծացավ, որ
չնայած պրոֆեսիոնալ սպորտով չի զբաղվում, բայց հաճախում է մարզասրահ և սիրում է հենց ֆուտբոլը:

«Իսկապես տպավորված եմ և ուզում եմ շնորհակալություն հայտնել այս միջոցառմանը հրավիրելու համար:Ամեն բան հրաշալի է կազմակերպված՝ թե՛ կազմակերպչական աշխատանքը, թե՛ շոուն: Ես հետաքրքրված եմ  ֆուտբոլով: Հյուրերի շարքում տեսա Դավիթ Մնոյանին և ուրախ եմ, որ ՏոտոԳեյմինգը կարևորում է նաև սպորտսմենների ներկայությունը»,- ասաց Զիրոյանը:

 

 

 

Լուսանկարները՝ Վերոնիկա Բադալյան