«Սուպեր Սաքոն կազմակերպելու է Երևանում իրեն հատուկ «Սուփեր փարթի», որտեղ ունենալու ենք հատուկ հյուրեր». Լիլիթ Գալստյան

15:20 • 19.06.23

Ռեփեր Սուպեր Սաքոն մշտական բնակություն է հաստատել ԱՄՆ-ում, բայց հաճախ է այցելում Հայաստան և հենց նախորդ տարի ռեփերը Երևանում կազմակերպել էր առաջին մենահամերգը, որն անվճար էր: Այս տարի Սուպեր Սաքոն նախատեսում է կազմակերպել «Սուփեր փարթի»: Համերգի առաջին մանրամասները ռեփերի պրոդյուսերը՝ Լիլիթ Գալստյանը վստահել է Tert.am Life–ին:
«Նախորդ համերգից հետո մենք հասկացանք, որ այս ամռանը ևս Սուպեր Սաքոն պետք է ելույթ ունենա հայ հանդիսատեսի համար: Կան որոշակի տարբերություններ, քանի որ նախորդ տարի համերգը բացօթյա էր, իսկ այժմ լինելու է «փարթիի» ձևաչափով և լիովին իրեն բնորոշ:Այդ օրը հնչելու են հիթային երգեր, որոնք սիրված են բոլորիս կողմից, բայց լինելու են նաև պրեմիերաներ, որոնք կկարողանա վայելել հենց այդտեղ գտնվող մարդիկ»,- ասաց Լիլիթ Գալստյանը:

Պրոդյուսերը հավելեց, որ այդ օրը բացի ռեփերից նաև լինելու են հյուրեր, թե՛ արտասահմանից, թե՛ Հայաստանից:
«Հյուրերի կարգավիճակում մենք ունենք DJ-ներ, որոնք ժամանելու են ԱՄՆ-ից՝ DJ Robbie G-ն և DJ Omar-ը, ՌԴ-ից ժամանելու է DJ Tipsy topless-ը, իսկ Հայաստանից A. Chilla-Ն, բայց՝ մի փոքր բացելով փակագրեծը նշեմ, որ լինելու են նաև այլ հյուրեր»,- նշեց պրոդյուսերը: 

Լիլիթ Գալստյանը նշեց, որ այսօրվանից տոմսերը կլինեն վաճառքում:

Նշենք, որ բացի այս համերգից նախատեսվում է նաև բացօթյա համերգ, որը ևս կլինի անվճար: 
 

Հեղինակ՝ Թերեզա Հովհաննիսյան 

«Սուպեր Սաքոն կազմակերպելու է Երևանում իրեն հատուկ «Սուփեր փարթի», որտեղ ունենալու ենք հատուկ հյուրեր». Լիլիթ Գալստյան