«Նվիրվում է գեղեցիկ կնոջս». A$AP Rocky-ն ակնարկել է իր և Ռիհաննայի գաղտնի ամուսնության մասին
Համացանցում տարածվում են տեղեկություններ, որ Ռիհաննան ամուսնացել է ամերիկացի ռեփեր A$AP Rocky-ի հետ: Այս մասին հայտնում է Page Six-ը:
Հունիսի 21-ին A$AP Rocky-ն ելույթ է ունեցել Cannes Lions միջազգային գովազդային փառատոնի շրջանակում: Ռեփերին աջակցելու էր եկել նրա ընկերուհին՝ Ռիհաննան։ Հղի երգչուհին կրում էր Jean Paul Gaultier վինտաժային թափանցիկ զգեստ և Oséree փայլուն բիկինի: Զույգն ակնարկել է, որ օրինականացրել է հարաբերությունները։
«Ես կցանկանայի այս երգը նվիրել իմ գեղեցկուհի կնոջը»: - ասել է A$AP Rocky-ն բեմից, մինչ նրա սիրելի Ռիհաննան պարում էր VIP տարածքում։
Ռիհաննան և A$AP Rocky-ն միասին են 2021 թվականից։ Անցյալ տարվա մայիսին երգչուհին և ռեփերը որդի են ունեցել՝ Ռիզ Աթելսթոնը։
Զույգն այս պահին սպասում է իրենց երկրորդ երեխային:
:max_bytes(150000):strip_icc():focal(719x210:721x212):format(webp)/rihanna-asap-rocky-nespo-france-062223-tout-cf46cc8c4e284505a4a646cf16f5fa21.jpg)
:max_bytes(150000):strip_icc():focal(371x188:373x190):format(webp)/rihanna-asap-rocky-nespo-france-062223-1-5abcf3c40a0d47dcb68af840a216a16e.jpg)







