Այսօր կլինի «Կույր աշխարհ» հեռուստասերիալի վերջին սերիան

14:43 • 30.06.23

Վերջին շրջանի հեռուստատեսային ամենաթեյթինգային սերիալներից մեկը՝ «Կույր աշխարհ»-ը մոտենում է իր ավարտին և Tert.am Life-ի հետ զրույցում նախագծի պրոդյուսերը և սցենարիստը՝ Դիանա Գրիգորյանը պատմել էր նախագծի ավարտի, զարգացումների և սկսնակ դերասանների աճի մասին: 

«Շատ անսպասելի զարգացումներ կլինեն և իրականում կցանկանայինք, որ հանգուցալուծումը լիներ ավելի անսպասելի, բայց մենք ապրում ենք իրականության մեջ, որտեղ բացասական ալիքը գերիշխում է և մենք հասկացանք, որ պարտավոր ենք տալ դրական ավարտ, դրական լուծումներ: Այսօրվա մեր ճնշող իրականությունը խեղդում է և ցանկանում ենք, որ ունենանք դրական ավարտ: Սպասվում են հակասական հանգուցալուծումներ, քանի որ կարող են ոմանց գոհացնել, ոմանց ոչ: Փորձելու ենք արդար լուծումներ տալ, որոնք ևս հարաբերական են, բայց փորձելու ենք հեռուստադիտողին գոհացնել»,- ասաց Դիանա Գրիգորյանը:

Ներկայացնում ենք նկարահանման վերջին օրվանից լուսանկարներ: 

 

 

Այսօր կլինի «Կույր աշխարհ» հեռուստասերիալի վերջին սերիան