Ծնվել է Նաոմի Քեմփբելի երկրորդ երեխան
Ծնվել է մոդել Նաոմի Քեմփբելի երկրորդ երեխան։ 53-ամյա սուպերմոդելը հայտնել է, որ լույս աշխարհ է եկել նրա որդին:
Նա հրապարակել է լուսանկար, որին կից գրել է. «Իմ սիրելի փոքրիկ, իմացիր՝ դու շրջապատված ես սիրով այն պահից, երբ շնորհեցիր քեզ մեր ներկայությունը և դու իրական պարգև ես Աստծո կողմից: Բարի գալուստ, տղաս»:
Նշենք, որ մոդելի առաջնեկը լույս աշխարհ է եկել 2021 թվականի մայիսին։








