Կարեն Գիլոյանը պարզաբանել է՝ ինչու էր Նազիկ Ավդանյալը կքանստել Թուրքիայի հիմնի ժամանակ (տեսանյութ)

17:59 • 06.07.23

Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում ընթացող պատանիների (15-17 տարեկան) ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում մրցավար Նազիկ Ավդալյանը Թուրքիայի հիմնի ժամանակ ոտքի չի կանգնել։ Մամուլում տարածվել է տեսանյութ, որում Նազիկ Ավդալյանը կքանստել է, իսկ ՀՀ ԿԳՄՍՆ փոխնախարար Կարեն Գիլոյանը Tert.am-ի հետ զրույցում պարզաբանել է իրավիճակը:

Նրա փոխանցմամբ՝  Նազիկ Ավդալյանն  այդ պահին Հայաստանից կարևոր զանգ է ստացել և փորձել է պատասխանել։
«Բալիկից զանգ է ստացել, իսկ լիցքավորման լարն էլ կարճ է եղել, կքանստել է մինչև հեռախոսը հասնի ականջին։ Դա իր ամիջական խոսքերն եմ փոխանցում։ Ես վստահ եմ, որ Նազիկը որևէ բան չէր անի, նա հասուն մարդ է, և հասկանում էր, որ ակցիա անելով գործին օգուտ չի տա։ Այդպիսի  բան է ստացվել», - պարզաբանեց Գիլոյանը։ 

Փոխնախարարի խոսքով՝ Նազիկ Ավդալյանը միջազգային ֆեդերացիային բացատրել  է, թե ինչ է տեղի ունեցել, նրանք էլ հասկացել են իրողությունը, սպասում ենք՝ ինչ ընթացք կունենա։

Հիշեցնենք՝  համացանցում տարածված տեսանյութում երևում է, որ Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում ընթացող պատանիների (15-17 տարեկան) ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում մրցավար Նազիկ Ավդալյանը Թուրքիայի հիմնի ժամանակ ոտքի չի կանգնել, նա կքանստել է։

Հավելենք, որ Նազիկ Ավդալյանը մրցավարական կազմում է ներառված եղել։

 

 
 
 
Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Tert.am Life (@tert.am.life)

Կարեն Գիլոյանը պարզաբանել է՝ ինչու էր Նազիկ Ավդանյալը կքանստել Թուրքիայի հիմնի ժամանակ (տեսանյութ)