Գարիկ Մարտիրոսյանը, Նազենի Հովհաննիսյանը, Լուիզա Ներսիսյանը և բազմաթիվ հայ հայտնիներ՝ ArtLife Kempinski Residences Yerevan-ի պաշտոնական շնորհանդեսին
Հյուրանոցային ոլորտի և բնակելի համալիների կառավարման աշխարհահռչակ Kempinski ընկերությունը Հայաստանում նախագծված և իրականացված ArtLife համալիրիը կբրենդավորի՝ այն ներառելով Kempinski ցանցում։ Այն Հայաստանում և տարածաշրջանում առաջին բրենդավորած բնակելի համալիրն է, որը, ըստ նախագծի հեղինակների, պարզապես հերթական թաղամասը չէ, այլ Հայաստանի միջազգային հայտն է՝ անշարժ գույքի նախագծերի իրականացման ոլորտում։

125 տարվա փորձ ունեցող հեղինակավոր Kempinski ընկերության բրենդավորումը ներառում է կառավարման, սպասարկման, տեխնիկական ստանդարտների ամբողջական և լիարժեք ներդրում ու կիրառություն ոչ միայն երկարատև կեցության համարների, այլ նաև մասնավոր բնակարանների համար:
Հայ հայտնիները, պետական բարձրաստիճան պաշտոնյաները, գործարարները, արվեստի և մշակույթի ներկայացուցիչներն հուլիսի 7-ին Երևանում ներկա եղան ArtLife համալիրի՝ Kempinski ցանցի անդամ դառնալու պաշտոնական միջոցառմանը:
Tert.am Life-ը նույնպես ներկա է եղել միջոցառմանը և ներկայացնում է մանրամասներ և լուսանկարներ:

ArtLife-ը բազմաֆունկցիոնալ և ժամանակակից բնակելի և ժամանցի թաղամաս է, որն ապահովելու է բնակիչների հարմարավետ կյանքը։ Կարևոր է նաև այն, որ համալիրի հանրային հատվածը բաց է լինելու բոլորի համար և շուտով այն ձգողականության նոր կենտրոն կդառնա երևանցիների և մեր քաղաքի այցելուների համար։
Մյուս տարվա ավարտին լյուքս դասի բոլոր միջազգային ստանդարտներին համապատասխան վերանորոգված թաղամասը հանձնվելու է բնակիչներին։ Հայաստանում առաջին անգամ շահագործման են հանձնվելու բնակարաններ, որտեղ կիրառվելու է 5 աստղանի հյուրանոցի բոլոր չափանիշները։

Կարմիր գորգը, փետուրները, շքեղ հագուստները և բարձր տրամադրությունը «ԳԵԹՍԲԻ» ոճով միջոցառման բաղկացուցիչ մասն էին, որտեղ ներկաներն անցան կարմիր գորգով, հետո միացան տոնական երեկույթին։
Հայ շոումեն, հումորիստ Գարիկ Մարտիրոսյանը Tert.am Life-ի հետ զրույցում միջոցառումը որակեց ֆանտաստիկ:
«Այս անգամ նման մասշտաբային միջոցառում է կազմակերպել հենց հայկական «Ռենշին» ընկերությունը, տեղյակ եմ, որ ճաշակով ընկերություն է և ունի առաջադեմ մտքեր: Այսօր մենք տեղափոխվել ենք այլ՝ «գեթսբիական» ժամանակաշրջան, բայց հենց նման ոճն արդիականացնելը ևս համարձակ ու հետաքրքիր քայլ է։ Հայաստանում կան տարբեր տեսակի շինություններ և թաղամասեր, երբ ծանոթանում ենք այս բնակելի թաղամասին, հասկանում ենք՝ ինչ միջազգային ստանդարտներ են ներդրված։ Պարզապես բավական է տեսնել նախագիծն ու հասկանալ՝ նրանք առաջինն են նման ձեռագրով»,– ասաց Գարիկ Մարտիրոսյանը։

ArtLife Kempinski Residences Yerevan-ը հայկական ավանդական ճարտարապետության և ժամանակակից Art Deco էսթետիկայի համադրությունն է։ Ճարտարապետական այս լուծումների շնորհիվ՝ դեռևս անցյալ տարի Լոնդոնում համալիրն արժանացել է International Property Awards-ի 4 մրցանակի, որն անշարժ գույքի ոլորտի «Օսկարն» է համարվում։
Համալիրի կենտրոնական հատվածում կա ֆրանսիական բուլվար և հրապարակ՝ աշխարհի լյուքս դասի առաջատար և Հայաստանում դեռևս չներկայացված բրենդների ընդարձակ բուտիկներով, ինչպես նաև բարձրակարգ ռեստորաններով, բարերով և սրճարաններով: ArtLife Kempinski Residences Yerevan-ը կներկայացնի շքեղ ՍՊԱ և առողջության կենտրոն, որը նախագծված է Kempinski Group-ի դուստր ձեռնարկության՝ Resense-ի կողմից: Կենտրոնը կներառի նաև փակ և բաց լողավազաններ, տանիքի լաունջ և սքվոշի կորտեր:

ArtLife-ը ստեղծվել է՝ որպես մշակույթի և ապրելակերպի կենտրոն, որը բավարարում է Երևանի ամենախստապահանջ բնակիչների կարիքները: Այն կունենա միջոցառումների կենտրոն՝ շուրջտարյա ներկայացումների ժամանակացույցով, պատկերասրահ, մանկական ժամանցի կենտրոն, կինոթատրոն և գոլֆի սիմուլյատոր, գեղեցկության սրահ և էսթետիկ բժշկության կլինիկա: Նախագիծը ներառում է նաև ընդարձակ ավտոկայանատեղի և ուղղաթիռի վայրէջքի հարթակ:
Միջոոցառմանը նաև ներկա էր թատրոնի և կինոյի դերասանուհի Լուիզա Ներսիսյանը, որը նշեց՝ չնայած զբաղվածությանը պարտադիր էր համարում այս միջոցառմանն իր ներկայությունը։
«Թատրոնից եմ եկել այստեղ և հաճելիորեն զարմացած եմ, որ մասնակցություն ունեմ նման շքեղ միջոցառմանը, որտեղ տիրում է բարձր տրամադրություն, հաճելի միջավայր և որակյալ երաժշտություն, որի շնորհիվ բոլորս կարողացանք կտրվել իրականությունից՝ ներկա լինելով նման շքեղ միջոցառմանը։ Նախագծին ևս ծանոթ եմ և հույս ունեմ, որ մոտ ապագայում կկարողանանք այն տեսնել և այն ամենն, ինչ ներկայացվեց միջոցառմանը, կդառնա իրականություն»,– նշեց Լուիզա Ներսիսյանը։

Միջոցառման ամենասպաված պահն էր, երբ «Ռենշին» ընկերության և Կեմպինսկի ցանցի միջև ստորագրվեց համագործակցության պաշտոնական մեկնարկը տվող պայմանագիրը։
Նշենք, որ «ՌԵՆՇԻՆ» ընկերությունը քաղաքաշինական, ներդրումային առաջատար ընկերություններից է Հայաստանում: Միանգամայն նոր կյանքի որակը, չափանիշները և մոտեցումները որպես գործունեության հիմք ընդունելով՝ ընկերության նախագծում, կառուցում և կառավարում է անշարժ գույք՝ նպաստելով կյանքի ռիթմին համահունչ ապրելակերպի ձևավորմանը: Ընկերությունը հիմնադրվել է 2002-ին և ակտիվորեն ներգրավվել Հայաստանի անշարժ գույքի շուկայի ձևավորմանը:
Դերասանուհի Թամարա Պետրոսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ուրախ է, որ Հայաստանում կազմակերպվում են նման միջոցառումներ և լիահույս է, որ ընթացքը ևս կլինի այսպիսին։ «Հաճելի է Երևանում լինել «գեթսբիական» միջավայրում և վայելել ընկերների ներկայությունը»,– նշեց Թամարա Պետրոսյանը:





























