DAVA-ն դարձել է ТНТ-ի նոր դեմքը
Ռուսաստանաբնակ հայ ինֆլյուենսեր Դավան դարձել է ՌԴ-ի ամենամեծ հեռուստատեսություններից մեկի՝ ТНТ-ի նոր դեմքը: Այս մասին Դավան հայտնել է ինստագրամյան իր էջում՝ հրապարակել է համատեղ լուսանկարներ Թինա Քանդելակիի հետ:
«DAVA-ն՝ ТНТ-ի նոր դեմքը. պայմանագիրը կնքված է: Նոր փուլ, նոր ծրագրեր, որոնք մենք պատրաստել ենք ձեզ համար, իսկ ինձ համար սա մեծ պատասխանատվություն է: Շնորհակալ եմ Թինային վստահության համար»,- լուսանկարներին կից գրել է Դավան:










