«Մի հուզվիր, քանի որ դու ոչինչ չունես ապացուցելու». Էդ Շիրանի խորհուրդները՝ Ռոզա Լինին և Սերժ Թանկյանի մեկնաբանությունը

11:06 • 13.07.23

«Եվրատեսիլ 2022»-ի հայաստանյան պատվիրակ Ռոզա Լինն այժմ պայմանագիր ունի միջազգային լեյբլի հետ և ինստագրամյան իր էջում շնորհակալություն է հայտնել աշխարհահռչակ երգիչ Էդ Շիրանին, որը նրան աջակցել է ելույթից առաջ:

Ինստագրամյան իր էջում նա հրապարակել է հարցազրույցից հատված:

«Նա ինձ ասաց՝ մի հուզվիր, քանի որ դու ոչինչ չունես ապացուցելու և դու արդեն այստեղ ես։ Դու ոչ մեկին չպետք է ապացուցես, որ լավն ես, քանի որ դու, իսկապես, լավն ես»,-պատմում է Ռոզա Լինը:

Հարցազրույցի ընթացքում Ռոզա Լինը նաև նշել է, որ գիտի իր կարողությունների մասին։ 
Նշենք նա, որ «System of Down» խմբի մենակատար Սերժ Թանկյանը տեսանյութի մեկնաբանությունների բաժնում ևս սատարել է երգչուհուն:

 

 
 
 
Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Rosa Linn (@rosalinnmusic)

«Մի հուզվիր, քանի որ դու ոչինչ չունես ապացուցելու». Էդ Շիրանի խորհուրդները՝ Ռոզա Լինին և Սերժ Թանկյանի մեկնաբանությունը