Քիմ Քարդաշյանի SKIMS-ը կգնահատվի 4 միլիարդ դոլար
Քիմ Քարդաշյանը նախատեսում է բորսայում ցուցակել իր Skims ապրանքանիշի բաժնետոմսերը: Քիմ Քարդաշյանին պատկանող ներքնազգեստի և հագուստի Skims ապրանքանիշը ֆինանսավորման նոր փուլում է, որը ընկերությունը գնահատելու է մոտ 4 միլիարդ դոլար: Այդ մասին գրում է WWD-ն։ Skims-ը 240 միլիոն դոլար է հավաքել 2022 թվականի հունվարին: Այն ժամանակ ապրանքանիշը գնահատվում էր 3,2 միլիարդ դոլար։








