«Քաշ կորցնելու ճանապարհին ես ստացա մաշկային խնդիրներ». Անահիտ Ադամյանը՝ արտաքինի և սիրելիի հետ տարիքային տարբերության մասին
Երիտասարդ երգչուհի Անահիտ Ադամյանն ինստագրամյան իր էջի «Սթորի» բաժնում հրապարակել է հարցուպատասխան, որի շրջանակում հետևորդները հիմնականում, հետաքրքրվել են նրա արտաքինի ու անձնականի մասին:
Երգչուհին նշել է, որ 12 կգ քաշ է կորցրել, բայց խորհուրդ չի տալիս նման չափով նիհարել:
«Գաղտնիքն անտանելի սնման մեջ է, որի հետևանքով ես ունեցա մաշկային խնդիրներ, նույն ինքը՝ ակնե: Այն ճանապարհով, որով ես եմ նիհարել, խորհուրդ չեմ տալիս»,- պատասխանել է երգչուհին:
Հետևորդներից մեկը հարցրել է՝ որքան է Անահիտի և ընկերոջ միջև տարիքային տարբերությունը. երգչուհին նշել է՝ սիրելին իրենից մեծ է 7 տարով:








