Տեսահոլովակի պրեմիերա․ Էրիկ Կարապետյան – «Չիմացա՝ ով»

13:15 • 24.07.23

Երգիչ Էրիկ Կարապետյանը լսարանի դատին է ներկայացրել նոր տեսահոլովակ, որը նկարահանվել է Իտալիայում։ Երգը կոչվում է «Չիմացա՝ ով»։ Երաժշտության հեղինակը հենց Էրիկն է, իսկ  խոսքերը գրել է Գրիգոր Կյոկչյանը, գործիքավորումը կատարել է Նիկ Էգիբյանը։ Տեսահոլովակի ռեժիսորը Արթուր Մանուկյանն է։

Նշենք, որ Էրիկ Կարապետյանն այս շրջանում պատրաստվում է նաև մեծ մենահամերգի, որը տեղի է ունենալու սեպտեմբերի 30-ին՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։

 

Տեսահոլովակի պրեմիերա․ Էրիկ Կարապետյան – «Չիմացա՝ ով»