Քայլի Ջենները խոստովանել է, որ կրծքի մեծացման վիրահատություն է արել
Հեռուստաաստղ Քայլի Ջենները խոստովանել է, որ իրականացրել է կրծքերի մեծացման վիրահատություն, մինչդեռ տարիներ շարունակ նա հերքում էր , որ իրականացրել է պլաստիկ վիրահատություններ: Այս մասին հեռուստաաստղը պատմել է The Kardashians-ի եթերում: Նա իրականացրել է վիրահատությունն առաջնեկի լույս աշխարհ գալուց առաջ և նշել, որ զղջում է այդ որոշման համար:
«Ես մեծացրել եմ կուրծքս Սթորմիի լույս աշխարհ գալուց առաջ՝ չմտածելով, որ ես երեխա եմ ունենալու 20 տարեկանում: Ես ունեցել եմ գեղեցիկ կուրծք, իդեալական չափսեր և հետ նայելով՝ չէի ցանկանա որևէ փոփոխություն իրականացնել»,- անկեղծացել է հեռուստաաստղը:








