Նարե Գևորգյանը չեղարկել է երգի պրեմիերան

10:14 • 11.08.23

Երգչուհի Նարե Գևորգյանն ինստագրամյան իր էջում տեղեկացրել է, որ չեղարկել է «Քամանչա» երգի տեսահոլովակի և երգի պրեմիերան, քանի որ կասկածներ ունի, որ երաժշտությունը պատկանում է թուրքերին։

«Ես երգչուհի եմ, որը մշտապես պայքարում է թուրքական մշակույթի տարածման դեմ Հայաստանում և թեթևակի կասկածի դեպքում, որ «Քամանչա» երգը պատկանում է նրանց որոշեցի չեղարկել պրեմիերան»,– ասում է երգչուհին։
Նա նաև տեսահոլովակին կից գրել է․ «Եթե անգամ փոքր կասկած կա, որ այդ երգի երաժշտությունը թշնամի ազգի մշակույթի հետ կապ ունի, ես երբեք հանդես չեմ գա այդ երաժշտությունը պրոպագանդողի դերում»։

 

 

 
 
 
Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Nare Gevorgyan (@naregevorgyanofficial)

Նարե Գևորգյանը չեղարկել է երգի պրեմիերան