Լիլիթ Բասյանի շնորհավորանքը որդուն (տեսանյութ)

11:30 • 15.08.23

Այսօր սննդաբան Լիլիթ Բասյանի և դերասան Ալեքսանդր Բաբասյանի որդու՝ Ալեքսի տարեդարձն է, որի կապակցությամբ Լիլիթ Բասյանն ինստագրամյան իր էջում հրապարակել է հոլովակ, որին կից գրել է. «Ես հենց քեզ պատկերացրել եմ և առաջին րոպեներից շնչել եմ քեզ հետ: Ես քեզ շատ եմ սիրում, չնայած երբեմն դու ինձ նեղացնում ես, երեմն չես հասկանում, երբ ես «մաքրում եմ» քո ճանապարհն ու ուղղորդում: Մայրական սիրտն անսահման է և երբեմն կարող է զայրանալ, իսկ հետո գրկել; Մայրական սիրտը անսահման է սիրում և քեզնով է լցվում: Ալեքս, ես ամեն բան չէ, որ գիտեմ այս կյանքում, բայց ես ուզում եմ՝ երբ ընկնես բարձրանաս, երբ տխրես հիշես իմ ձայնը, երբ հուսահատվես միշտ հիշիր, որ առանց դժվարության բարձրունքների չեն հասնում: Շնորհավոր լինի օրդ, իմ Ալեքս»:

 

 
 
 
Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Tert.am Life (@tert.am.life)

Լիլիթ Բասյանի շնորհավորանքը որդուն (տեսանյութ)