Քիմ Քարդաշյանը, Կարա Դելևինը և Էմմա Ռոբերթսը՝ «Ամերիկյան սարսափների պատմություն» սերիալի պաստառներին

13:30 • 16.08.23

FX Networks հեռուստաընկերությունը և Hulu օնլայն կինոթատրոնը թողարկել են նոր պաստտառներ «Ամերիկյան սարսափների պատմություն» սերիալի նոր սեզոնի համար, որտեղ գլխավոր դերակատարներն են Քիմ Քարդաշյանը, Կարա Դելևինը և Էմմա Ռոբերթսը:

Կարա Դելևինը կարմիր ատլասե հագուստով է և սպիտակ կեղծամով, իսկ Քիմ Քարդաշյանի և Էմմա Ռոբերթսոնի պոստերներին են հայտնել հսկայական սարդեր: 

«Delicate» կոչվող նոր եթերաշրջանի պրեմիերան տեղի կունենա սեպտեմբերի 20-ին, նոր եթերաշրջանը բաժանված է երկու մասի: Հուլիսին ցանցում կհայտնվի նախագծի շարունակության առաջին թիզերը։

Քիմ Քարդաշյանի մասնակցությունը սերիալում բազմաթիվ վեճեր առաջացրեց. համացանցի օգտատերերի, ինչպես նաեւ ոլորտի որոշ ներկայացուցիչների կարծիքով, ռեալիթի շոուների աստղի դերասանական հմտությունները բավարար չեն էկրանին հայտնվելու համար։

 

Քիմ Քարդաշյանը, Կարա Դելևինը և Էմմա Ռոբերթսը՝ «Ամերիկյան սարսափների պատմություն» սերիալի պաստառներին