Ավարտվել են «3 նամակ Բելլայից» հեռուստասերիալի նկարահանումները (լուսանկարներ)

13:43 • 24.08.23

Երեկ կայացել են «3 նամակ Բելլայից» հեռուստասերիալի վերջին նկարահանումները և շուտով հեռուստասերիալը կմոտենա իր ավարտին: 

Հեռուստասերիալի գլխավոր հերոսներին մարմնավորող դերասանները՝ Թելման Խաչատրյանը և Էթերի Ոսկանյանը ևս հրապարակել են համատեղ լուսանկար՝ նշելով, որ այսօր նկարահանման վերջին օրն է: 

Իրինա Այվազյանն ինստագրամյան իր էջում գրառում է արել նախագծի ավարտի մասին:

«Ագնեսն ու Ռուբենն այլևս միասին չեն: Այսօր նկարահանման վերջին օրն էր: Թվում է, թե սովորական երևույթ է, բայց շատ ծանր եմ տանում նախագծերի ավարտն ու ատում եմ հրաժեշտները: Դժվար եմ բաժանվում իմ կյանքի այն շրջաններից, որոնք պիտի՛ գնան, ու ես դա պիտի՛ ընդունեմ, բայց ուզում եմ սիրուն տանեմ այս ամեն ինչը: Ինչպես ասում են ամեն ինչն, ինչն ունի սկիզբ, ունի նաև ավարտ: Ես փակում եմ իմ կյանքի այս փուլը՝ ակնկալելով, որ բացելու եմ ավելի լավն ու նորը»,- գրել է դերասանուհին: 

 

Ավարտվել են «3 նամակ Բելլայից» հեռուստասերիալի նկարահանումները (լուսանկարներ)